Design a site like this with WordPress.com
Get started

«Հայաստանի հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Դեկտեմբերի 8-ին կրթահամալիրի ուսումնական, սպորտային բաց միջավայրին ծանոթացավ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանը:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բարձր մակարդակի վրա է սովորողների զբաղվածությունը ֆիզիկական կուլտուրայով։ Այստեղ ոչ միայն հաշմանդամություն ունեցող սովորողները չեն ազատվում մարմնակրթության դասերից, այլև յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի ընտրելու իրեն հարազատ, իր հնարավորություններին համապատասխան սպորտաձև, լավագույնս դրսևորվել դրանում, կամ փոխարինել ուրիշով։ Սպորտում ևս շատ է կարևորվում համընդանուր ներառականությունը։
Արտակ Ստեփանյանը մարզական կենտրոնի և ղեկավար Միքայել Ղազարյանի և մարզիկ Դանիել Հակոբյանի հետ շրջեց կրթահամալիրի կրտսեր դպրոցներով, եղավ մի քանի ուսումնական կենտրոններում, Ուսումնական ագարակում, ծանոթացավ բոլոր մարզական ակումբների հետ, նույնիսկ մասնակցեց մի քանիսին։ Նա ընդգծեց, որ կրթահամալիրը եզակի հաստատություն է, որտեղ այսքան լրջորեն են վերաբերում սպորտին՝ նպաստելով ոչ միայն ներուժի զարգացումը այլև ձևավորելով հասակակիցների հետ շփման նոր մակարդակ։
Բոլոր սեբաստացիները՝ 2 տարեկանից սկսած գիտեն, որ վազք + լող + հեծանիվ = ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ու բոլորը, առանց բացառության որևէ մարզաձևի ներկայացուցիչ են։ Կրթահամլիրում գործող սպորտաձևերն են․

Մարմնամարզություն

Հեծանվավարություն

Սուսերամարտ

Հրաձգություն

Ֆուտբոլ

Վոլեյբոլ

Ձեռքի գնդակ

Բասկետբոլ

Սեղանի թենիս

Եռամարտ

Ձյուդո

Լող

Ձիավարություն

Advertisement

One thought on “«Հայաստանի հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի այցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր”

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: